esyes.am-ի ընթերցողները վերջերս ակտիվորեն հետաքրքրվել են երգչուհի Աննա Խաչատրյանի անձնական կյանքով: Որոշ ընթերցողներ պնդել են, որ Աննային հաճախ են տեսնում մի տղամարդու ընկերակցությամբ, ով էլ նրա զուգընկերն է:

Լուրերի իսկությունը պարզելու համար esyes.am-ը խոսել է երգչուհու հետ, ով հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ ինքն ընտրյալ ունի, և նրանք պատրաստվում են առաջիկայում օրինականացնել հարաբերությունները, հետևյալ պատասխանն է տվել. «Շատ լավն էր (ծիծաղում է,- հեղ.): Չէ, նման բան չկա»:

Իսկ երբ Աննային ասել են, որ ընթերցողները պնդում են, թե նրան տեսել են ընտրյալի ուղեկցությամբ, ասել է.«Ցավոք սրտի, նման բան չկա: Վատ չէր լինի, եթե լիներ, սակայն չկա»: