Ծնվել է Ալավերդի քաղաքում, ծնողները եղել են Շնող գյուղից։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Աշխատել է Ալավերդու թիվ 2 դպրոցում որպես պատմության ուսուցիչ, 1976֊ին տեղափոխվել է Երևան աշխատել Լենինյան շրջանի շրջսովետում, ապա՝ ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործազուրկ մնալով, սկսել է արծաթե զարդերի առևտուր անել Երևանի վերնիսաժում, որն արտացոլումն է ստացել իր մի շարք պատմվածքներում, մասնավորապես՝ «Վերնիսաժ» ժողովածուում[1]։ Գրական նորամուտը եղել է 1980 «Գարուն» ամսագրում «Շնող» ակնարկով։ Պատմվածքները լույս են տեղել «Գրական թերթ», «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Ինքնագիր» պարբերականներում։ Ջավախյանի պատմվածքներից շատերում միահյուսվում են պատումն ու փորձագրությունը։

Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը գրում է.

Aquote1.png Էսսեներում Ջավախյանի ընդդիմությունը տարերային ընդվզում է իշխանապետության հանդեպ և այս իմաստով երևույթների նրա գնահատությունը մեխանիկորեն հակադարձվում է ժխտմամբ։ Այստեղ որոշակի ընդգծում ունի նաև գրական մեթոդը՝ պոստմոդեռնիզմը, որը Ջավախյանի պարագայում, անխնայորեն հերքում է այն ամենը, ինչը ստեղծել է մոդեռնի ավանգարդը