Հիշենք, թե ինչ էր կատարվում, երբ Քոչարյանն էր իշխանության. Վաքո Ուզանյան

— 1998թ. օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում հրազենից սպանվեց ՀՀ գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Պաշտոնական վարկածով` նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը եւ ինքնասպան եղել:

— 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից սպանվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ Վահրամ Խորխոռունին: Սպանությունը բացահայտված չէ:

— 1999թ. փետրվարի 9-ին երկու կրակոցով ինքնասպանություն է գործել ՀՀ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանըմի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում պաշտոնապես հաստատված վարկածի համաձայն:

— 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի վրա հարձակման արդյունքում մահացան ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահ Յուրի Բախշյանը, Աժ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, ՀՀօպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:

— 2000 թ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից մահացավ այս գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Ըստ դատաբժշկական փորձաքննության, Եղիազարյանը մահացել էր 220 վոլտ հոսանքից: Իսկ ըստ շրջանառվող լուրերի, Նորայր Եղիազարյանի գլխին հարվածի հետքեր էին հայտնաբերվել, ինչը պաշտոնապես չի հաստատվել:

— 2002թ.-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա Տիգրան Նաղդալյանը, չնայած` նրա սպանության համար մեղադրվեց եւ դատապարտվեց Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:

— 2004 թ. կրկին իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան եղավ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը: Դեռեւս դատաքննության ընթացքում Վռամ Գալստյանը՝ Նաիրի Հունանյանի քեռին, պարբերաբար հայտարարում էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում եւ ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի:

— Վռամ Գալստյանի «ինքնասպանությունից» մի քանի ամիս անց՝ 2004թ.-ին Ապարան-Երեւան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը):

— 2004թ. կրկին ավտովթարից ԱՄՆ-ում մահացավ գործով որպես վկա անցնող ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:

— 2004 թ.-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր: Իսկ 2010թ-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին:

— 2001թ. սեպտեմբերի 11-ին, իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունի արդյունքում սպանվեց ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը: Սպանությունը բացահայտված չէ:

— 2001թ. սեպտեմբերի 25-ին, «Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքումնախագահին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար սպանվեց Պողոս Պողոսյանը: Սպանությունից մի քանի օր հետո, Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:

— 2005թ. սեպտեմբերի 24-ին սպանվեց ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանը: Հոկտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու Արմեն Քեշիշյանը երկու ոստիկանների ներկայությամբ վեց կրակոց է արձակել եւ սպանել նրան: Քեշիշյանը դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման եւ պայմանական ազատ արձակվեց:

-2006 թ. սեպտեմբերի 6-ի առավոտյան` ծառայողական ավտոմեքենայով աշխատանքի ուղեւորվելիս սպանվեց ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանը: Անհայտ հանցագործը գործի էր դրել նրա նստատեղի տակ դրված ռումբը:

— 2007թ. օգոստոսի 25-ի գիշերը աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտ անհայտ անձի կողմից սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը:

-2008թ. 10 զոհ

Հ.Գ. Ազատություն քաղհալածյալ, մեծն երկրորդ նախագահին )))))))))))))