Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման սպառնալիքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ այս մասին Պուտինն ասաց ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում: «Մենք բոլորս մտահոգված էինք զինված հակամարտությամբ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում,

որում ներգրավված էին բոլորիս մտերիմ ԱՊՀ անդամ-պետություններ’ Ադրբեջանն ու Հայաստանը: Ռազմական բախումները, դժբախտաբար, հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այդ էլ ոչ հեշտ իրավիճակը Անդրկովկասում և մեծացրին ահաբեկչության վտանգի տարածման

ռիսկը»,- ասաց Պուտինը: Վլադիմիր Պուտինը հավելեց, որ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի իրավիճակը նորից չսրվի: