Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ երկրների սահմանները կբացվեն եւ այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը կվերականգնվի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի

բարելավումից անմիջապես հետո, երբ բժիշկները դա թույլ տան, փոխանցում է «Գազետա»-ն: «Ես կցանկանայի, որպեսզի մեր քաղաքացիներն օգտվեն ներքին զբոսաշրջության հնարավորություններից, ներքին զբոսաշրջությանը պետության աջակցությունից»,- նշել է պետության ղեկավարը: