Կործանիչ, ռազմական ինքնաթիռ, նախատեսված է հակառակորդի օդային նշանակետերի դեմ պայքարելու համար։ Կիրառվում է հակառակորդի նկատմամբ օդային գերիշխանության հաստատման համար, ինչպես նաև ռմբակոծիչների, բեռնատար ինքնաթիռների, քաղաքացիական ինքնաթիռների ուղեկցման և հակառակորդի ինքնաթիռներից վերգետնյա նշանակետերի պաշտպանության համար։ Երբեմն կործանիչներն օգտագործվում են վերգետնյա և ծովային նշանակետերի դեմ գրոհներում։

Չնայած ահեղաշունչ անվանմանը՝ կործանիչները դասվում են պաշտպանական սպառազինությունների տեսակին, սակայն վերջին զարգացումներով այս մեքենաների սպառազինությունը գնալով ավելանում է, և նրանք հաջողությամբ կարող են օգտագործվել նաև վերգետնյա և ծովային տարբեր նշանակետերի դեմ գրոհներում։

Որոշ ենթադրությունների համաձայն՝ ապագայում կործանիչների դերն իրենց վրա կարող են վերցնել ԱԹՍ-ները, ինչի ուղղությամբ ակտիվ աշաատանքներ են տարվում։ Դա թույլ կտա կրճատել օդաչուական անձնակազմի կորուստը, պարզեցնել ու էժանացնել ինքնաթիռները, ինչպես նաև ազատել ծանրության սահմանափակումից, որը սահմանափակված է մարդու օրգանիզմի հնարավորություններով

Ճակատային կործանիչներ, նախատեսվում են հակառակորդի նկատմամբ օդային գերիշխանության հաստատման համար, ամեն մթնոլորտային պայմաններում։ Ինչպես նաև օգտագործվում են ցամաքային զորքերի կրակային օժանդակություն ապահովելու համար։

 

Պաշտպանական կործանիչ, նախատեսվում են օդային հաձակումներից (ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ) վերգետնյա նշանակետերի պաշտպանության համար, այս նշանակետերից մեծ հեռավորությունների վրա։


Կործանիչ-ռմբակոծիչ, հանդիսանում է երկու տեսակի ռազմական ինքնաթիռների միջանկյալ տեսակ, որը մասնակիորեն իրականացնում է, և՛ պաշտպանական, և՛ հարձակողական գործողություններ։
Տախտակամածային ռմբակոծիչ, նախատեսված են ավիակիր նավերի վրա տեղակայման համար։