Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի թեստի դրական պատասխանը ստանալուց հետո Իրանի խորհրդարանաի 30 պատգամավոր ստիպված է կարանտինում անցկացնել։ Այս մասին տեղեկանում ենք «Իռնա» գործակալությունից։

«Խորհրդարանի բոլոր 290 անդամներին էլ օրենսդիր մարմնի աշխատակազմը ցանկանում է թեստավորել՝ կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար»,- նշում է աղբյուրը։
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովում նույպես կորոնավիրուսով վարակված մեծ թվով

պատգամավորներ կան։ Հայ խորհրդարանականները մեծամասամբ վարակվել էին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի ժամանակ։