Կարդացեք նաև՝

Իլհամ Ալիևը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին Բաքվում։ Նա սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում (1967-1977)։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ։ Ավարտելուց հետո նա ստացել է ինստիտուտի հետբուհական կրթություն։ 1985 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածվի աստիճան։ 1985-1990 թվականներին աշխատել է որպես դասախոս Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ 1994 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ։

1995 և 2000 թվականներին ընտրվել է Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր։

2003 թվականին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։ 1997 թվականից հանդիսանում է Ադրբեջանի Օլիմպիական կոմիտեի նախագահ։ Իլհամ Ալիևը պարգևատրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով։

1999 թվականին ընտրվել է Նոր Ադրբեջան կուսակցության փոխնախագահ, 2001 թվականին` նախագահի առաջին տեղակալ և 2005 թվականին` կուսակցության նախագահ։

2003 թվականի հունվարին ընտրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ։ Իլհամ Ալիևը 2004 թվականի ապրիլին պարգևատրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մեդալով։

2003 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ։ Նա վերընտրվել է 2008 թվականին[4][5]։ 2013 թվականին երրորդ անգամ ընտրվել է նախագահ և այժմ Ադրբեջանի Հանրապետության նախագահն է[6]։

Ընտանիք
Իլհամ Ալիևը ամուսնացել է Մեհրիբան Փաշաևայի հետ 1983 թվականի դեկտեմբերի 22-ին Բաքվում։ Ունի երեք երեխա՝ Լեյլա, Արզու ու Հեյդար, և 4 թոռնիկ։ Բացի ադրբեջաներենից, տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի և թուրքերենի[4][7]։