{"subsource":"done_button","uid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1616907431712","source":"share_action_sheet","origin":"unknown","source_sid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1616909787086"}

 

Iravaban.net—ը գրում է. 2010թ-ի հունիս ամսի 24-ին ՀՀ Ազգային Ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մեջ լրացումներ
կատարելու մասին» օրենքը, որը նկարագրում է նաև Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում սահմանային բնակավայրերի՝


Ադրբեջանի հետ ունեցած սահմանները: Այսպես, Արվախը (Քաշաթաղի շրջանում) սահմանակից Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ ասվում է. «Խնձորեսկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան հատվածում: Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Խնածախ գյուղական

համայնքին, հյուսիս-արևելքից ու հյուսիսից «Բ»-«Գ» մասով` Քարաշեն գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» մասով` Տեղ գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), «Ե»-«Զ» մասով` Ներքին Խնձորեսկ գյուղական


համայնքին, հարավ-արևելքից «Զ»-«է» շրջանով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից ու հարավ-արևմուտքից «Է»-«Ը» մասով` Հարթաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»- «Թ» մասով` Գորիս քաղաքային համայնքին,

«Թ»-«Ա» մասով` Վերիշեն գյուղական համայնքին»: Չի նշվում, որ Խնձորեսկը սահմանակից է Արցախին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Նշվում է այսպես․ ««Դ»-«Ե» մասով սահմանագիծը հանընկնում է ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ»: Նշենք, որ նույնը վերաբերում է Հայաստանի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մնացած բոլոր սահմանային գյուղերին: 2010թ-ի հունիսի քսանչորսին Աժ-ում նախագիծը այս կերպով ներկայացրեց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը։ Կառավարության ղեկավարն էլ


Տիգրան Սարգսյանն էր։ Չորրորդ գումարման խորհրդարանը ունեցել է 131 պատգամավոր։ 131 պատգամավորական մանդատներից վաթսունհինգը ՀՀԿ-ն էր, 25-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, տասնվեցը ՀՅԴ-ինը, 8-ը «Օրինաց երկիր» կուսակցությանը, 7-ը «Ժառանգություն» կուսակցությանը, մեկը «Դաշինք» կուսակցությանը և տասը անկախ պատգամավորներինը։ Նշանակալի է, որ ոչ մի պատգամավոր չի բարձրացրել այդ խնդիրը ԱԺ-ում և դրա մասին խորհրդարանում քննարկում չի եղել։