«Շատ հարցերի պատասխաններ մենք գտել, արձանագրել, փաստագրել ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում, եթե զեկույցում գտնեն գաղտնիություն չպարունակող հատվածներ, կներկայացնեն հանրությանը:

«Քննիչ հանձնաժողովը կանչեց և հարցեր տվեց շատերին, այդ թվում հանրապետության նախագահին, վարչապետներին…, ոչ ոք չի մերժել, բացի մեկ մարդուց… Մի հոգի չի եկել, այդ մի հոգու չգալը համարում եմ մեր աշխատանքի հիմնական բացթողումը: Ես ամեն ինչ արեցի, որ ԳՇ նախկին պետը (Յուրի Խաչատուրովը) գար: Ինքը չեկավ, չգալու մեջ կա առեղծված»:

Անդրադառնալով հարցին, թե ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի չգալով ինչ հարց է մնացել անպատասխան, Քոչարյանն արձագանքեց. «Ի՞նչ է խոսել Մոսկվայում… Պետք է կարողանանք շարունակաբար գտնել այն հարցի պատասխանը, թե 2016թ. պատերազմի և 44-օրյա պատերազմի միջև կապ կա, թե չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում: