Շվեդիայում լրջորեն անհանգստացած են պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության և երկիրը ողողած կեղծ փաստաթղթերի խնդրով: Դեպքերից մեկը, որը ստիպել է շվեդական հանրությանը ակտիվորեն քննարկել այս թեմաները, վերջերս ադրբեջանցի առաքիչի պատմությունն էր, ով ձերբակալվել էր Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի նստավայրի մոտ կեղծ վարորդական իրավունքով. գրում է Aftonbladet-ը։

«Այժմ արդեն հնարավոր է բացահայտել վարչապետի տան պաշտպանության մասին նախկինում անհայտ տեղեկությունները», — գրում են շվեդական լրատվամիջոցները։

AraratNews - Լաչինում երկու ադրբեջանցի զինվոր է մահացել

Դեկտեմբերի 8-ին Մագդալենա Անդերսոնի տան պահպանության համար պատասխանատու ոստիկանները կանգնեցրել են առաքիչ վարորդին, ով պետք է ծանրոց հասցներ վարչապետին։ Ինքնությունը ստուգելուց հետո պարզվել է, որ տղամարդն օգտագործել է կեղծ վարորդական իրավունք»։

Aftonbladet-ի տրամադրության տակ հայտնված ոստիկանական հաղորդագրությունում նշվում է, որ 36-ամյա տղամարդը Ադրբեջանի քաղաքացի է։ Այժմ նա մեղադրվում է ապօրինի մեքենա վարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար։ Զեկույցում չի նշվում, թե որ առաքման ընկերությունում է աշխատում ադրբեջանցին։ Հայտնի է միայն, որ նա Շվեդիայում է մեկ տարուց քիչ ավելի։ Ստոկհոլմի ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննությունը շարունակվում է, ուստի առայժմ ձեռնպահ կմնան լրացուցիչ մեկնաբանություններից։

Սակայն սա միակ տագնապալի միջադեպը չէ Շվեդիայի վարչապետի նստավայրում։ Դեկտեմբերի 21-ին ահազանգ է ստացվել երկրի պետական ​​անվտանգության ծառայությունում և ծնունդով Նիկարագուայից հավաքարարը, ով Շվեդիայում բնակության թույլտվություն չուներ, կրկին բերման է ենթարկվել տան մոտ։

Շվեդական հրատարակությունը հայտնել է, որ դիմել է Մագդալենա Անդերսոնին՝ խնդրանքով մեկնաբանել դեկտեմբերյան դեպքերը, սակայն վարչապետը հրաժարվել է պատասխանել այդ հարցերին։

Լրատվամիջոցները գրում են, որ Շվեդիայում բավականին սուր է կեղծ անձնագրերի, նույնականացման քարտերի ու վարորդական վկայականների խնդիրը։ Կեղծ փաստաթուղթ գնելն այնքան էլ դժվար չէ։ Շվեդիայի ռուսալեզու բնակիչների ֆորումում բացահայտ առաջարկվում է գնել կեղծ փաստաթղթեր, իսկ դրանց արտադրության հետևում կանգնած են հանցավոր խմբեր, որոնք մասնաճյուղեր ունեն ամբողջ Եվրոպայում։