Գարիկ Մարտիրոսյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը և ստացել նյարդաբան-թերապևտի որակավորում։ Երեք տարի աշխատել է մասնագիտությամբ։ 1993-2002 թվականներին խաղացել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմում, 1997 թվականից հանդիսացել է թիմի կապիտանը։ «Բարի երեկո» հաղորդման շրջանակներում աշխատել է Իգոր Ուգոլնիկովի հետ։ Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում։

Ընտանիք
Պապիկը՝ Միքայել Մարտիրոսյանը (1911) եղել է մաթեմատիկայի ուսուցիչ, հետագայում դպրոցի տնօրեն։
Արուս տատիկ (1924)
Հայրը՝ Յուրի Մարտիրոսյանը (16.04.1942) — ինժեներ-մեխանիկ,
Պապիկը՝ Սուրեն Նիկոլայի (1919) եղել է ԽՍՀՄ առևտրի փոխնախարար


Ռոզա տատիկ (21.01.1921)
Մայրը՝ Ժասմին Սուրենի (15.04.1950) — բժիշկ-գինեկոլոգ, գիտությունների դոկտոր
Փոքր եղբայրը՝ Լևոն Մարտիրոսյանը (ծնվ. 19 փետրվարի 1976) ղեկավարել է Միացյալ ազատական ազգային կուսակցությունը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, կինը Նանեն, երկու երեխաներ՝

Մարկոն և Ռուբենը[3][4][5][6]
Ֆիլմագրություն
2005 — Մեր բակը 3 — Սատանա (Էպիզոդիկ դեր)
2008 — Նաշա ռաշա — Օպերատոր Ռուդիկ


2009 — Ունիվեր — ինքը
2010 — Նաշա ռաշա` ճակատագրի ձուն — ձեռնարկության տնօրեն — ինքը