Կարդացեք նաև՝

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ի՞նչ պետք է աներ Ռոբերտ Քոչարյանը, որ չի անում Նիկոլ Փաշինյանը: Վերջին հաշվով՝ Նիկոլ Փաշինյանը տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից, տարբերվում է նրանով, որ…» Նորիկ Նորիկյան

Factor TV-ի զրուցակիցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն է -Պարո՛ն Նորիկյան, Ձեզ համար պա՞րզ է՝ ո՞րն է հայկական օրակարգը Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորելիս։ Պա՞րզ է՝ ինչ է

ուզում Հայաստանի իշխանությունը, որ այսօր գնում է բանակցության։ Ընդդիմությունը հազար եւ մի մե ղադրանք է ուղղում, թե որոշակի գաղտնիությամբ է պրոցեսը ընթանում։ -Մեր ժողովրդին պետք է ասել, որ այդպիսի բանակցություններն անհրաժեշտ մակարդակի հրապարակայնություն չեն ենթադրում,

բնականաբար, կոնֆիդենցիալ քննարկումներ են տեղի ունենում, նախորդող շրջանի պատմությունն նման եզրահանգման է բերել։ -Էրդողանին ուղղված Քոչարյանի նամակի մասին էլ հայաստանյան հանրությունը ուշ իմացավ։

-Իհարկե։ Ակնհայտ է, որ դա հրապարակվելու էր ժամանակին։ Պարզապես մարդիկ ապշում են, որ հիմա Ռոբերտ Քոչարյանն ու իր ղեկավարած շրջանակներն են հակաթու րքական հիս տերիա բարձրացրել, իբրև թե իրենք նախկինում այդ նույն վարքագիծը չեն դրսևորել։

Ճիշտ հակառակը՝ Հայաստանի որևէ իշխանություն Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու գործընթացում չի ունեցել այսօրվա իշխանությունից արմատապես տարբերվող դիրքորոշում։ Այլ խնդիր է, որ հայաստանյան իրականության մեջ վտ անգավոր, քաղցկեղային հիվանդություն կա, որն է՝ «Եթե ե՛ս չեմ անում այդ պրոցեսը, ուրեմն՝ ուրիշ անողը դա վաճան է»։

-Այսօրվա մոդայիկ բառապաշարը կամ մեղադ րանքը քաղաքական դաշտում թու րքական ազդեցության գործակալ լինելն է։ Ռուբեն Ռուբինյանին ա՛յդ բառերն ուղղեցին քննադ ատեցին ՌոբերտՔոչարյանի ուժից։ -Ա՛յ, եթե Քոչարյանը չի մասնակցում Արցախի հակամարտության կարգավորման գործընթացին, ուրմեն՝ բոլորն ինչ-որ մի բան խաբում են։

-Գուցե, ըստ նրա թիմակիցների, նա արտասովոր տաղա՞նդ ունի բանակցելու, որը չի օգտագործվում։ -Գիտեք՝ օգտվելով առիթից, որ խոսում ենք մի մարդուց, որը հանգամանքների բերումով հանդիսանում է խորհրդարանական ընդդիմության առաջնորդ, մարդկայնորեն ես ուզում եմ հասկանալ՝ քաղաքական դաշտի դասավորությունը ո՞րն է աշխարհաքաղաքական ազդեցության համատեքստում․

այդ ի՞նչ պետք է աներ Քոչարյանը, որ չի անում Նիկոլ Փաշինյանը, ռուսական ո՞ր շահն է այստեղ անտեսվում կամ Վլադիմիր Պուտինի ո՞ր հրահանգը չի կատարվում։ Վերջին հաշվով՝ Նիկոլ Փաշինյանը տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից, որ, ի վերջո, լեգիտիմ, ժողովրդավարական

ընտրություններով է եկել իշխանության։ Իսկ Քոչարյա՞նը․ ինչքան էլ ինձ տհաճ է՝ որպես ՀՀ քաղաքացու, սակայն ես պետք է անկեղծորեն խոստովանեմ դա ու դա պատմական փաստ է․ Քոչարյանը Պուտինի մոտ ՍՊԸ-ի տնօրեն է աշխատել, «Սիստեմա» համակարգի

տնօրեն, նա իր ամբողջ գաղափարաբանությամբ ՍՊԸ-ի տնօրեն է, նրա պատկերացումները պետություն ղեկավարելու սահմանափակվում են ՍՊԸ-ի տնօրեն լինելով։ Դա շատ վատ է․ գիտակցում եմ, որ պետություն ղեկավարելու հավակնություն դրսևորած անձը պետք է ելնի իր ղեկավարած պետության, արժանապատվության, պետության

ղեկավարի դափնիներից որևէ քայլ չնահանջելու դիրքերից, բայց մենք գործ ունենք շարքային ՍՊԸ-ի տնօրենի հետ, որն այսօր որևէ ծպտուն չի հանում որևէ ռազ մավարական հարցի վերաբերյալ, ուր շոշափվում են Ռուսաստանի շահերը։ Ա՛յ, որտեղ ռուսական շահեր են, իրենք շատ լավ աշխատում են։