{"source_sid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1611579456720","subsource":"done_button","uid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1611579413608","source":"share_action_sheet","origin":"unknown"}

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել պш տերազմի օրերի բովանդակությամբ մի ուշագրավ ձայնագրություն։ Հենց սկզբում ասվում է, որ այն արվել է հոկտեմբերի 9-ին եւ ըստ ամենայնի ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի ձայնն է։ ArmLur.am-ը զանգահարեց Աղաբեկյանին՝

պարզելու արդյոք մեր ձեռքի տակ հայտնված ձայնագրությունը իրենն է, քանզի ձայնը չափազանց նման է։ Աղաբեկյանը հաստատեց, որ իր ձայնն է և ասաց, թե ինչ որ ձայնագրություններ արվել են այդ օրերին, բայց դրանք հրապարակման համար չեն։ Ամեն դեպքում մենք հարկ

համարեցինք մեզ մոտ հայտնված ձայնագրությունը հանրայնացնել, որը պш տերազմի թ եժ օրերի կոնկրետ դրվագների է վերաբերվում ու որոշ բացահայտումներ պարունակում։
Ձայնագրությունում ասվում է հետևյալը. «Հոկտեմբերի 9-նն է: Թշ նшմին արդեն իրեն ցույց է տվել Հադրութի շրջանի Նորաշեն ու Մելիքաշեն բարձունքներում: Բարձունքներից մեկում զп հվել է մեր լավագույն տղաներից մեկը՝ նախկին գումարտակի հրամանատարներից,

ով զորացրված էր ԶՈւ-ից, և նրան՝ Սուրենին, համոզել էին, որ ավարաշինական կառույց պատրաստի, որ ապահովենք բարձունքների պաշտպանությունը, փորձենք Հադրութը պահել: Ես գտնվում եմ Տողի ձորակում, օգնում եմ խաղաղապահ գումարտակին, որ կազմակերպեն պաշտպանություն:

Գյուղերը արդեն լքել են գյուղացիները, ես փորձում են համոզել գյուղում մնացած տաս-տասնհինգ բնակչին, որ պետք է օգնեն խաղաղապահ գումարտակին, աջ թև ամրացնենք, որ կարողանանք ապահովել պաշտպանությունը ու թույլ չտանք թշ նшմուն, որ շարժվի դեպի Տողի ձորակը: Երեկոյան կողմն է… բնակիչներից մի քանի տղաների հավաքել եմ, գոռում եմ, համոզում եմ, թե տղաներ, լքելով ու՞ր եք գնալու:

Խնդրում եմ Ձեզ, եկեք օգնեք, որ մենք կանգնեցնենք թշ նшմու առաջխաղացումը: Վստահեցնում եմ ձեզ, եթե հակառակորդին մեկ-երկու օր կանգնեցնեն, ապա հնարավոր կլինի հետագայում բանակի ուժերով, իսկ ես համոզված եմ, որ բանակը վերանայելու է իր պաշտպանությունը ու գալու է կանգնեցնելու է թշ նшմու առաջխաղացումը:

Գոնե կարող ենք պահել այնպես, որ հակш ռակորդը չկարողանա մտնել Հախուռու գյուղ: Եթե մենք դա անենք, ապա մենք հնարավորություն կտանք Հադրութի տղաներին (իսկ Հադրութում արդեն տեղացիներ չկային), որ նրանք ապահովեն մեր աջ թևը. այդպիսով մենք կապահովենք պաշտպանություն մինչև Թութակի բարձուքները: Աշխատանքս անցնում է ապարդյուն… ժամը 6-ից 7-ն էր, ձայներ եմ լսում, գոռում են՝ օգնեցե՜ք, օգնեցե՜ք, շտապում եմ խաղաղապահ գումարտակի

աջ թևը, իսկ աջ թևը ճանապարհն է, որը կառուցել էին վերջին 1-2 տարում ու ասֆալտապատման աշխատանքներ էին իրականացրել: Ճանապարհին ամբողջությամբ շինարարական տեխնիկա է կանգնած: Տեսնում եմ մոտ 40 հոգի ոտքով մոտիկանում են: Մանրամասները՝ տեսանյութում: