Ռաֆայել Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա անդրադարձել է երեխաների առք ու վաճառքին։

«Մենք երեխա ենք վաճառել․․․մենք ինը ամիս կրծքի տակ պահած, սրտի զարկերը լսող, ամիսներով պտղի հետ խոսող, ամեն մի շարժումն ու զարկը ակնթարթը զգացող, առաջնեկի ճիչը լսել երազող մորից խլել ենք իր զավակին։

Մենք խլել ենք ու ասել, որ մահն է եկել իր ետևից, մենք մորից խլել ենք իր զավակին թղթադրամներով բարուրել ենք ու արտահանել ենք արտասահման։Մենք արել ենք դա․ մենք

ծնունդ ենք ընդունել ու ի սկզբանե պորտալարը կտրելուց առաջ անգամ գիտակցել ենք, որ երեխային վիճակված չէ իր բաժին հասած ընտանիքում մնալ․․․․»:

Հիշեցնենք,որ ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության

վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել էր ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը։