Թու րքիայում գործող «Ժողովրդի ազատագրության» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սաիդ Քըրանը թուր քական «Ֆլաշ» հեռուստատեսության եթերում անդրադարձել է Թուր քիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Էրդողանի

համալսարանական դիպլոմի հետ կապված իրավական գործընթացին։ Այդ գործընթացը սկսվել է հենց վերոհիշյալ կուսակցության նախաձեռնությամբ։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: «Գործող նախագահը նախագահ լինելու որակավորում չունի, քանի որ դիպլոմ չունի»,- այս մասին հայտարարել է Քըրանը։ Կուսակցական գործչի այս պնդումից անմիջապես հետո լրագրող Օրհան Ուղուրօղլուն

նրան հարցրել է «Իսկ դուք ունե՞ք դիպլոմ»։ Դրան ի պատասխան ընդդիմադիր գործիչը եթերում ցույց է տվել իր ունեցած մի քանի դիպլոմը։ Նշենք, որ 2021ի ԺԱԿ-ը, պնդելով, որ Էրդողանի՝ համալսարանի և լիցեյի դիպլոմների հարցում անորոշություն կա, դիմում էր ներկայացրել Մարմարայի համալսարան և նաև տեղեկատվություն

պահանջել նախագահի դիպլոմի մասին։ Մարմարայի համալսարանը մերժել էր դիմումը, ինչից հետո կուսակցությունը դիմել էր Տեղեկատվության հասանելիության գնահատման խորհրդին և կրկին մերժում ստացել այն պատճառաբանությամբ, որ դա անձնական տվյալ է։ ԺԱԿ-ի փաստաբաններն այնուհետև հայց էին ներկայացրել Անկարայի 14-րդ վարչական դատարան՝ Տեղեկատվության

մատչելիության գնահատման խորհրդի որոշումը չեղարկելու համար։ Հիշեցնենք, որ դեռևս 2000-ական թվականներին թուրք մտավորականներ Յալչըն Քյուչյուքը և Բանու Ավարն իրենց գրքերում և ելույթներում հայտարարել են, որ Էրդողանը չունի դիպլոմ։ Հաջորդող տարիներին Թուրքիայում հասարակական տարբեր շերտեր պարբերաբար նշել են, որ դիպլոմ չունենալու պատճառով Էրդողանը օրինական կերպով չի կարող կատարել Թու րքիայի նախագահի պաշտոնը։ Հիմնականում թեզեր են առաջ քաշվել առ այն, որ նախագահի ձեռքում 2 դիպլոմ կա, որոնց օրեգինալ լինելը փաստված չէ, նա քիչ

հիշողություններ և լուսանկարներ ունի համալսարանական տարիների, իր կուրսընկերների մասին և այլն։ 2018 թվականին նախագահական ընտրություններից առաջ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) թեկնածուն՝ Մուհարեմ Ինջեն, իր քարոզարշավի մի մասը կառուցել է Էրդողանի համալսարանական դիպլոմի հարցի վրա։