{"source":"other","uid":"71675AC0-66F0-41F8-87A8-33151271C8AA_1636093475264","origin":"unknown","is_remix":false,"used_premium_tools":false,"used_sources":"{"sources":[],"version":1}","premium_sources":[],"fte_sources":[]}

Վիգեն Ծատրյանը գրում է. 1998թ.-ի մայիսի 28-ին հայրենիքիս պարտքը, այսինքն զինվորական ծառայության ժամանակ, որը կատարում էի գնդի նվագախմբում որպես ավագ երաժիշտ, նախապես պատրաստված պետք է մասնակցեի Սարդարապատի 80 ամյակի հաղթանակի արարողությանը։

Հուշահամալիրում կանգնած, հատուկ համազգեստով ու հպարտ կեցվածքով սպասում էինք ընդհամենը մեկ ամիս առաջ (լեգիտիմ ընտրված) մեր նախագահին։ ԵՒ ահա հեռվից, վիշապի կեցվածքով ի հայտ եկավ նա։

Լուսահոգի հրամանատարս անմիջապես կողքս էր կանգնած… շշուկով ասաց.. — Դուշմանդ եկավ, քեզ խելոք կպահես։ Ու մի փոքր քմծիծաղ։ Ընդամենը մեկ ամիս առաջ, ընտրություններին Լօլօ հեքիաթներ պատմելով, բոլոր սերժանտներին, ներքին կարգով հրաման էին տալիս, որ մենք էլ նույնը (մանրաբուծենք)շարքային զինվորներին, թե ում պետք է ընտրել։

Կողմ լինելով զինվորական պարտականությունների կատարմանը, բայց դեմ լինելով ինձ ազատ ընտրելու իրավունքից զրկելուն, մեկ շաբաթով կալանատան պատերի հյուրը դարձա, որովհետև Դեմիրճյան էի ընտրել։ Զորամասի 900-1 ձայնը իմն էր… հպարտության հաղթանակն էլ հետը։ ԱՊԱԳԱ ԿԱ ԱՊԱԳԱ Վիգեն Ծատրյան