Ադրբեջանի զինված ուժերը (ադրբեջաներեն՝ Azərbaycan Silahlı Qüvvələri) կազմված են Ադրբեջանի ցամաքային զորերից, հակաօդային պաշտպանությունից, ռազմա-օդային նավատորմից և ռազմա-ծովային նավատորմից։

Պատերազմական ժամանակաշրջանում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ ղեկավարման ներքո են անցնում նաև Ադրբեջանի ներքին զորքերը, Ադրբեջանի սահմանապահ զորքերը, Ադրբեջանի պետական հատուկ պահպանության զորքերը:

Ադրբեջանը իր զինված ուժերը արդիականացնում և ընդարձակում է 2005 թվականից ի վեր, որը հնարավոր է դարձել նավթի վաճառքից ձեռք բերված շահույթների շնորհիվ։

2007 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն հասնում էր $ 1,3 միլիարդի։ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարողներն են Ռուսաստանը,

Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը, Իսրայելը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հավատարիմ իրենց պարտավորություններին և ստանձնած դերին՝

սպառազինություն չեն մատակարարում Ադրբեջանին, իսկ երրորդ համանախագահ երկիրը՝ Ռուսաստանը, փաստորեն, խախտելով իր պարտավորություններըhttps://www.youtube.com/embed/R8-hg819RIg