Ճապոնիայի հարգանքի արժանի քայլը հայ ժողովրդի համար. ահա, թե ինչ է պատրաստվում անել: Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել 3.6 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային

Ղարաբաղի պատ երազմից հետո հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: Կառավարության որոշմամբ՝ աջակցությունը կտրամադրվի բնակչության կենսամակարդակի

բարելավման, ապաստարանների վերանորոգման և բժշկական վերազինման նպատակով, ինչպես նաև օգնություն կտրամադրվի ՄԱԿ-ի Փախս տականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ու Կարմիր խաչի

միջազգային կազմակերպության (ICRC) միջոցով: Հայաստանին տրամադրվելիք օգնության շրջանակում մասնավորապես նախատեսվում է բուժպատրաստվածության վերաբերյալ վերապատրաստումներ իրականացնել վեց հիվանդանոցում

ու բուժհաստատությունում, վերանորոգել երեք տարհանման ապաստարան, բժշկական սարքավորումներ տրամադրել տասնյոթ բուժհաստատության, վերանորոգել տասնհինգ դպրոց, տրամադրել ուսումնական պարագաներ և այլն: