ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարճ վարկերի մասին. ինչո՞ւ են պատկան մարմինները խուսափում բանկերի կամ առհասարակ վարկերի մասին խոսելուց կամ դրանց քայքայիչ մեխանիզմի դեմ պայքարելուց:

Ոմանք համարում են դա պոպուլիստական և անհեռատես քայլ: Ոմանք կտրականապես դեմ են խառնվելու մասնավորի և քաղաքացու հարաբերություններին և անընդհատ հղումներ են անում տարատեսակ օրենքների: Ոմանք էգոիստաբար սկսում են խոսել պարտաճանաչությունից, մոտավոր էսպես՝ եթե վերցրել ես, պիտի տաս: Ոմանք ընդհանրապես թքած ունեն: Իսկ շատերն էլ պարզապես վախկոտներ են:

Իսկ ես կասեմ՝ պետք է զսպել բանկերի և վարկային կազմակերպությունների ախորժակը, տույժ-տուգանքների ներումը, այն էլ միայն անհուսալի դասակարգվածների ու խայտառակ ոչ համաչափ, շատ չնչին դրական էֆեկտ ունեցավ, որը ընդհանրապես լուծում չէ:

Չպետք է թույլ տանք, որ ամեն ինչի համար միլիոններով վարկ տան՝ շատ դեպքերում ռիսկերն ընդհանրապես չգնահատելով, իսկ հետո քաղաքացիներին գցեն դատարանների դռները, նրանց անվանեն անպարտաճանաչ … բլա, բլա:

Արդեն քանի տարի է գոռում-գոչում եմ, որ այդ 100-200%-անոց վարկերի քոքը կտրեք Հայաստանից, անհուսալի վարկերի համար սահմանեք վաղեմության ժամկետ 5-7 տարի, մշակեք հմպ մեխանիզմներ քաղաքացիներին պաշտպանելու, ոչ թե ավելի խոցելի դարձնելու (աշխատավարձը միայն անկանխիկ, թոշակառուի թոշակի վրա կալանք, ունեզրկում և այլն, և այլն):

15 տարվա մեջ 21 անգամ ավելացել է Ֆինանսավարկային կազմակերպությունների ակտիվները, իսկ քաղաքացիների ակտիվներն արդյոք ավելացե՞լ են…

ՀՀ քաղաքացին բարձրագույն արժեք է և պետք է պայքարել՝ նրա կյանքի որակն օր օրի լավացնելու և նրա բարեկեցիկ ապրելու հնարավորությունը մեծացնելու համար, ոչ թե՝ ընդհակառակը…»: