Պատերզմի մյուս կողմում մեր բժիշկներն էին, ովքեր զենքի փոխարեն թշնամու դեմ կռիվ էին տալիս իրենց բժկական գործիքներով: Նրանք, ովքեր օրեր շարունակ փրկում էին մեր հերոս զինվորների կյանքը: Նրանցից մեկի մասին էլ ուզում ենք պատմել Ձեզ: Նրան անվանում են «Մարմնի ճարտարապետ»:

Նա կարող էր անգամ Գերմանիայի պես զարգացած երկրում առաջինների մեջ լինել, բայց նա հայրենիքն ավելի թանկ գնահատեց, քան սեփական շահն ու կարիերան ու պատերզմի ընթացքում փրկեց հազարավոր հերոսների կյանքեր:

Այդ պահի դրությամբ Արտավազդ Բագրատովիչն ու իր հրաշալի թիմը միասին արդեն իսկ 30 հազարից ավել վիրահատություն էր կատարել 30 տարվա մեջ, մեծապես оգնելով նաև երկրաշարժից տուժածներին և Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վիրավորված ազատամարտիկներին: Հերոս բժիշկն իր առաքելությունը շարունակց նաև չարաբաստիկ 44-օրյա պատերազմի ընթացքում:

Նա տարեկան հազարից ավելի վիրահшտություն է անում, ամբողջովին պոկված վերջույթները կրկին տեղադրում է, ու մարդիկ նորից վերադառնում են լիարժեք կյանքի: