Սեյ Յայլախանյանը գրում է. Ալիևի ելույթներն եմ նայում արդեն մի քանի օրա, բոլոր էն ելույթները, որոնք նա ունեցել է պատերազմից հետո: Առանց պաթոսի, առանց ոգևորության, առանց որևէ հույս տալու կամ գովերգելու վստահ կարող եմ ասել, որ էտ բույսը բառիս բուն իմաստով վախենում է Հայաստանից ու հայերից. ինչու՞

Պարզ, առաջին դասարանի մաթեմատիկական հաշվարկով պատկերացրեք, եթե մեկը, ով իր գոյության ամբողջ ընթացքում չի հոխո րտացել էնպես, ինչպես պատերազմից հետո, ով միշտ խնդրել, հորդորել, պահանջել է Արցախի հարցը բերել բանակցային դաշտ, պատերազմում ունեցած երբեմնի «հաղթանակից» հետո վդռուգ սկսելա

սպա ռնալ, վախեցնել պատերազմով, մատ թափ տալ, ամեն տեղ ու ամեն ժամ հիշեցնել, որ պատերազմը ավարտված չէ, որ վերացնելու է հայերիս ու վերջ, ոչնչացնելու է ամեն մի «վտանգ», որը սպա ռնալու է Ադրբեջանի տարածքային ինքնիշխանությանը )))

Ալիև կոչեցյալը չի դրսևորում հաղթողի կերպար, չի դրսևորում չվախեցող պետության մարմնավորում, չի ընկալվում որպես ինքն իր ուժերի վրա ինքնավստահ մարդ, որովհետև վախենում է. Միայն վախի մեջ ապրող մարդը, ում բախտի բերմամբ կամ

պատահմամբ վիճարկվել է հաղթանակ, ատամներով եւ հնարավոր ու անհնար բոլոր եղանակներով սպա ռնում է պատերազմով: Հաղթող ու ինքնավստահ մարդը, ով վստահ է իր ու իր ուժերի վրա, երբեք դա ի ցույց չի դնի նրա դեմ, ում հաղթել է:

Եթե հայաթում կռի վ ես անում, ու ինքդ ես ծե ծում, ու կռ վում հաղթող դուրս գալիս, ոչ մի պարագայում ծ եծվողին չես սպա ռնում սպա նությամբ, ծե ծով կամ ջա րդուփշուր անելով, որովհետև դու վստահ ես, որ հաղթել ես մի անգամ,

կհաղթես և հաջորդ անգամ, իսկ ալիևը վախենում է, պարզից պարզ, որ մի քանի հանգամանքների իսպառ բացակայության դեպքում իրան սպա ռնումա ոչ թե պատերազմ ու պարտություն, այլ փախուստ ու անհետացում:

Հայ ազգը հաղթելա 90-ական թվականների Արցախյան պ ատերազմը, բայց ես չեմ հիշում որևէ դեպք, երբ ՀՀ ղեկավարներից որևէ մեկը սպ առնա Ադրբեջանին պատերազմով, կո տորածով կամ բնաջնջմամբ:

Մարդու վախերը ասում են ավելին, քան արտաբերած հազարավոր խոսքերը, ուղղակի մեր պարագայում չկային վախեր, իսկ արտաբերած հազարավոր խոսքերով էլ բանակ ու պետություն չէինք կարող պահել:

Համենայնդեպս, ալիևի քաղաքական դիրքը հետևյալն է. «Ընկածին պիտի խփես, շա նսատակ անես, ոչնչացնես, որովհետև եթե ընկածը հանկարծ վեր կացավ, վիզդ վրայիցդ կպո կի»: Բարի գիշեր բոլորին, հատկապես թուրքին ահուսարսափ բերող մեր թագավոր զինվոր տղերքին, Աստված Ձեզ թև ու թիկունք, տղերք ջան