FB-news.online-ը գրել է.
ԻՆչպես տեղյակ եք, Երևանում գործող Տոյոտայի ավտոսրահը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Նա այն հիմնադրել է իր նախագահության տարիներին։ Ընդ որում, Տոյոտայի միակ ներկայացուցչությունն է Հայաստանում։ Տոյոտայի ճապոնական մայր գործարանի հետ իր ունեցած պայմանագրի համաձայն,
Տոյոտան իրավունք չունի այլ կազմակերպության տրամադրել իր մեքենաների վաճառքի լիցենզիա։ Իսկ Քոչարյանի լիցենզիան՝ ֆրանչայզինգը գործում է որպես մոնոպոլիա Հայաստանի ողջ շուկայում։ Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության նախկին նախագահը, օգտվելով իր մենաշնորհ դիրքից, ու լինելով իշխանության գլուխ,
կարողացել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ կնքել բացառիկ պայմաններով երկարաժամկետ պայմանագիր։ Ըստ այդ պայմանագրի Տոյոտայի Երևանի ավտոսալոնն է լինելու ՀՀ ոստիկանության միակ ավտոմատակարարը առաջիկա քսանհինգ տարիների ընթացքում։ Այս պայմանագիրը նաև պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետության Ճանապարհային
ոստիկանությանը գնել իրեն անհրաժեշտ մեքենաները Ռոբերտ Քոչարյանի ավտոոսրահի առաջարկած իբր խելամիտ գնով։ Սույն թվականի հունվարի տասնիննի Տնտեսական Մրցակցության Պետական Պաշտպանության Հանձնաժողովի նիստում, որոշում է կայացվել, որ Հայաստանում մենաշնորհների բացառման ու մրցակցության բարձրացման նպատակով Տոյոտա ավտոսրահը պետք է մասնատվի մի քանի
փոքր ընկերությունների, որոնցից երեսուն տոկոսի մասնաբաժինը պետք է պատկանի ՀՀ-ին, երեսուն տոկոսը կմնա նախկին սեփականատերերին, իսկ մնացած մասը բաց հրապարակային աճուրդով պիտի վաճառվի այլ սեփականատերերի։ Այս քայլով, ստացվում է, որ պետությունը ևս մասնակից է լինում այդ ընկերության կառավարմանը։ Այդ ընկերությունը դառնում է մասնավոր —
պետական կազմակերպություն։ Տնտեսական Մրցակցության Պետական Պաշտպանության Հանձնաժողովի տվյալ որոշումը պետք է անցնի ԱԺ-ի 2 ընթերցում։ Իսկ ինչպես գիտեք ԱԺ մեծամասնություն է կազմում իմ քայլը խմբակցությունը։ Ամենայն հավանականությամբ այդ որոշումն արդեն ուժի մեջ կմտնի սույն թվականի փետրվար ամսից։ Այս մասին հաղորդում է ՏՊՊՀ պաշտոնական կայքը։