Սահմանին կրկին լարված է․ ադրբեջանական կողմը զոհ ունի
Այսօր ժամը 13:20-ից 13:35-ը ադրբեջանական զինուժը կրակել է հյուսիսարևմտյան ուղղությամբ հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով թշնամու կրակը լռեցվել է, փոխանցում է infoteka24 տելեգրամի ալիքը։

Ադրբեջան ՊՆ-ն իր հերթին գրում է նույն ուղղությամբ իրենց զինծառայողի մահվան մասին՝ հայկական կողմին մեղադրելով սադրանքի մեջ՝ դրանով իսկ սրելով իրավիճակը։

Դիտեք նաև՝

Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Եվան սեւ-սպիտակ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին օգտագործել է «հայացք հազարավոր բառերի փոխարեն» հեշթեգը։ Հետեւորդները շտապել են նրան բազմաթիվ հաճոյախոսություններ անել։ «Շքեղ կերպար ու հայացք, գեղեցկուհի»,- գրել է երգչուհի Սոնան։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Ռիվասը սեւ զգեստ էր կրում, որն առանձնանում էր խորը լանջաբացվածքով ու ընդգծում էր երգչուհու կազմվածքը։ Ռիվասը բարձրակրունկներ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջական էին դարձրել վառ շպարն ու աքսեսուարները։ «Այս աղջիկը լույս աշխարհ է եկել՝ լինելու առաջինն ու միակը, ամենասիրվածը, հպարտություն, անգին գանձ ամբողջ կյանքում։ Ես քչի համաձայն չեմ։ Առանց տարբերակների։ Վերջակետ»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին երգչուհու լուսանկարն ու շտապել էին դրական խոսքեր ուղղել․ «Հիասքանչ», «էլեգանտ, ուժեղ»։