Մեր հայրենակիցներին ու արյունակիցներին կարող ենք հանդիպել աշխարհի ցանկացած անկյունում: Հատկապես այսօր՝ Հայաստանի համար դժվարին պայմաններում , նրանք ամեն կերպ աջակցում են իրենց հայրենիքին՝ լինելով միլիոնավոր կիլոմետրերի հեռավորության վրա: Նրանք օգնում և՛ հոգաբանորեն, և՛ ֆինանսապես, և՛ ուժ ու կորով են փոխանցում: Ահա նրանցից մեկը:
ՖՐԱՆՍԻԱՀԱՅ աշխարհահռչակ դերասան Սիմոն Աբգարյանի նամակը Էրդողանին.


«Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր նահատակներին, ովքեր երկրորդ անգամ հրաժարվում են նահատակվելուց: Չնայած ձեր զենքին, չնայած ձեր կրոնական կարգախոսներին, դուք չեք հաղթի: Հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդերի երկիր:


Դուք չգիտեք ինչ անել դրա հետ: Այստեղ կանայք ուրախության թագուհիներ են: Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի դեղեր են: Այստեղ կարելի է հավատալ կամ չհավատալ: Քանի որ մեր երկիրը երկիր չէ, այն խաչմերուկ է: Գիտե՞ք ով է անցնում այդ խաչմերուկով՝ ողջ մարդկությունը:

Եթե ​​մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, իմացեք, որ մեզ դաստիարակել են առյուծուհիների որովայնում»:
Նյութի աղբյուր՝nurblog.info