Վանա լճի շուրջ շատ լեգենդներ են տարածված։ Ասորիները նրան անվանում էին «Նաիրի երկրի ծով»։ Քրդերը խուսափում էին այդ վայրից՝ սարսափելի պատմություններ պատմելով Վանա հրեշի մասին։

Տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ խոսակցություններ առաջացան լճում ինչ-որ հրեշի մասին, որին նմանեցնում են Լոխ Նեսի հրեշին: Դիզայներ և ճանապարհորդ Արման Դավթյանն այցելել է տարածաշրջան: Ահա, թե ինչ է նա պատմում.

«Սուրբ Խաչ եկեղեցում մենք հանդիպեցինք եկեղեցին հսկող մի քրդի։ Փոքրիկ միջադեպից հետո նա որոշեց մի քանի հետաքրքիր վայրեր ցուցադրել, որոնցից մեկը Դևի տունն էր:

Ոգևորված էինք, որովհետև տատիկս, ծնունդով Արևմտյան Հայաստանից, Վանի հրեշի մասին հաճախ պատմություններ էր պատմում և հիշատակում Դավիթ գյուղը։ Այնտեղ էլ հրեշի տունն էր:

Տեղացիները հսկում էին նրան։ Նրանք կերակրում էին հրեշին, զոհեր տալիս, իսկ հրեշը հսկում էր տարածքը՝ ոչ մի բանակի թույլ չտալով գրավել գյուղը:

Lake Van monster! I was watching the video footage just now on some paranormal show and this guy captured this 40+ foot long lake monsters head, you can even see the eye
Չնայած նրան, որ լիճը Սևանից մեծ է ավելի քան երկու անգամ, գործնականում անմարդաբնակ է։ Մենք եկանք մի բոլորովին ամայի տեղ:

Երբ դուրս եկանք մեքենայից, լսեցինք գազանային սարսափելի մռնչյուն, որից ցնցվեց գետինը: Ինչպես հետո պարզվեց, դա արհեստականորեն ստեղծված ձայն էր, որը իսկապես, սարսափելի հրեշի մռնչյունի նման էր»:

Վանա հրեշին առաջի անգամ նկարահանել են 1997թ.-ին: Նկարահանումը կատարել է տեղի համալսարանի դասախոս 26-ամյա Ունալոմ Կոզակոմը լճի ափին հանգստանալիս:

Հազարից ավելի ականատեսներ պնդում են, որ տեսել են Վանա լճում ինչ-որ հրեշ: Նրանց նկարագրությամբ, արարածը ունի երկար պարանոց, որը հիշեցնում է պլեզիոզավրի կամ իխտիոզավրի, իսկ երկարությունը ավելի քան 15 մետր է:

Ստորջրյա հրեշին նկարահանելու համար 2007թ.-ին Վանա լիճ ժամանեցին Ճապոնական գիտնականներից կազմված պատվիրակություն: Նրանց կարծես թե հաջողվել էր նկարահանել ափից 300 մետր հեռավորության վրա ինչ-որ օբյեկտ, սակայն նկարահանուների որակը այնքան վատն էր, որ միջազգային փորձագետները այդ նկարահանումը կասկածի տակ են դնում:

Մինչ օրս Վանա լճի հրեշ ասվածին բռնել չի հաջողվել, և ոչ մի այլ տեղեկություն կամ ապացույց չի գտնվել: