Հիշեցնենք, որ Սոսի Խանիկյանը մահացել է վրաերթի հետեւանքով:
Starnews >-ն արդեն տեղեկացրել է, որ «Քամի փչի» երգով հայտնի դարձած Սյուզի Շահբազյանն իր մտերիմ ընկերուհու՝ խոսքերի հեղինակ, սցենարիստ Սոսի Խանիկյանի ողբերգական մահից դժվար շրջան է ապրում:Սյուզին Սոսիի ծննդյան առիթով հուզիչ գրառում է արել.
«Լավագույնն այն կյանքն էր, որ ապրել էինք, որ մնաց անցյալում` մինչև երկրային կյանքիդ ավարտն ու երկնային կյանքիդ սկիզբը, իմ մեծագու՜յն ձեռքբերում, իմ մեծագու՜յն կորուստ` իմ Սոսսիկ: 25 տարի անց մեր առաջին ծննդյան օրերն են, որ անցան առանց իրար… »
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ Սյուզին իսնտագրամյան էջում կարելի է տեսնել միայն ընկերուհուն նվիրված լուսանկարներ եւ գրառումներ:
«Էություն իմ եւ իմ գոյություն», «Իմ ուրախություն եւ իմ ցավ, ամեն րոպեի իմ հիշողություն», «Սիրելիս, հարազատս, իմ մեծ սեր». նմանատիպ գրառումներ է անում Սյուզին: