Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևն այցելել է Քարվաճառի շրջան՝ Հայաստանի հետ պետական ​​սահմանին տեղակայված զորամասեր, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Վելիևը հետաքրքրվել է Հայաստանի հետ պետական ​​սահմանին 3400 մետր բարձրության վրա ծառայող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններով և հրամանատարական-դիտակետից հակառակորդի գործողություններին հետևելուց հետո լրացուցիչ հանձնարարականներ է տվել մարտական ​​հերթապահության կազմակերպման և պահպանման վերաբերյալ։