Ռոբերտ Սեդրակի Քոչարյան (օգոստոսի 31, 1954[1][2][3], Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), հայ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի երկրորդ և Արցախի առաջին նախագահ[Ն 1], Հայաստանի և Արցախի նախկին վարչապետ, «Արցախի հերոս»։

Մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով[5][6]։1954 թվականի օգոստոսի 31 – ծնվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի

Ստեփանակերտ քաղաքում, որոշ տվյալների համաձայն՝ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում[7]։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։1971 թվական – սկսել է աշխատանքային գործունեությունը

Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։
1972-1974 թվականներ – ծառայել է խորհրդային բանակում։