ԱՄՆ-ի հարգանքի արժանի քայլը. Շուտով Սյունիքը և Կալիֆորնիան կդառնան… Ահա՝ ինչ է սպասվում։ Նշենք , որ օրերս Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Սյունիքի

մարզում էր։ Նրա հետ Սյունիքում է նաև Միացյալ Նահանգների ՄԶԳ/ՀՀ-ի տնօրեն Ջոն Ալելոն։ «Սյունիքը ՀՀ-ի իմ սիրած վայրերից մեկն է, քանիցս եղել եմ այստեղ ու այս

ամռանը, երբ անձնական ժամանակ ունեի, ուզեցա հենց այստեղ անցկացնել, «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում այցելել մեր գործընկեր «Բասեն» հյուրանոց՝ Հասմիկին ու միասին գեղեցիկ ճամբարային արշավ անցկացնել», –

պատմել էր դեսպանը։ Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Քրիս Հոլդենը բանաձև է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ու Կալիֆորնիա նահանգի մեջ քույր հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Բանաձևը հայտարարում է

Կալիֆորնիայի համերաշխությունը Սյունիքի հետ ու կխրախուսի, ինչպես նաև կնպաստի փոխշահավետ կրթական, տնտեսական ու մշակութային փոխանակումներին: Բանաձևի համահեղինակներից է նաև վեհաժողովի անդամը՝ Ադրին Նազարյանը։