Ավետիս Բաբաջանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուզում եմ մի բան պատմել Նիկոլի Արցախը 5 մլրդով վաճառելու, ազնիվ կամ անկաշառ լինել չլինելու, և ընդհանրապես իր բարոյական կերպարի մասին: 1999թ. դեկտեմբերին Գագիկ Ծառուկյանը իր թիկնազորով մտավ Հայկական ժամանակ օրաթերթի խմբագրություն և ծեծի ենթարկեց խմբագրակազմի տղամարդկանց:

Խմբագիր Նիկոլ Փաշինյանը չդիմեց ոչ իրավապահ մարմիններին, ոչ էլ միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպություններին որպիսի բացահայտեն հանցագործությունը կամ հրապարակային դատապարտեն խմբագրության վրա հարձակումն ու լրագրողների ծեծը: Նա նույնիսկ այնպես արեց, որ դրան չանդրադառնա մամուլը, թեև որոշ լրագրողներ դիմել էին նրան հարցազրույց տալու համար:

Դրա փոխարեն նա միջնորդների մջոցով առևտուր սկսեց Ծառուկյանի հետ, ու վաճառեց իր և խմբագրակազմի ծեծը, որոշ տեղեկություններով 30-50 հազար դոլար, որը այն ժամանակվա համար ահռելի մեծ, կարելի է ասել աստղաբաշխական գումար էր:

Գործարքի իրական թիվը կարող է ասել Ծառուկյանը:

Ընդ որում առևտրի մասին խմբագրակազմում խոսում էին, ու թաքուն բողոքում, որ ծեծը եղել է կոլեկտիվ, իսկ փողը ստացել է միայն Նիկոլը:

Եթե մի մարդ 24 տարեկանում կարող է վաճառքի հանել իր ու իր խմբագրակազմի արժանապատվությունը, և դրա վրա փող աշխատել, արդյոք նույն մարդը չի կարող վաճառքի հանել իր հայրենիքն ու իր հայրենակիցների կյանքերը, արդեն 45 տարեկան հասակում: Հ.Գ.Ես Հայկական ժամանակ աշխատանքի եմ ընդունվել 2000թ. հունվարի տոներից հետո, ծեծից մեկ ամիս անց և բարեբախտաբար ծեծի չեմ ենթարկվել»: