Աշոտ Փաշինյանը դեռ մայիսին տեսաուղերձի միջոցով հայտարարել էր, որ որոշել է ինքնակամ դիմում գրել և ծառայությունն անցկացնել Արցախում։

Աշոտ Փաշինյանը զինակից ընկերների հետ է | 24news
Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան Աշոտ Փաշինյանն ասաց դիմումն արդեն գրել է, գնալու է Լեռնային Ղարաբաղ։ – «Ես գնալու եմ առաջնագիծ՝ Ղարաբաղ եմ գնալու,
դիմում եմ գրել, Արցախի Հանրապետություն եմ գնալու, իսկ թե կոնկրետ որ զորամաս, վիճակահանությունից պարզ կլինի։ Էդ որոշումը դեռ փոքր ժամանակվանից եմ կայացրած եղել», – ասաց Աշոտ Փաշինյանը։

Yerevan.Today | Աշոտ Փաշինյան
Կրտսեր Փաշինյանն ասաց՝ զինված ուժերում դրական փոփոխությունների մասին լսել է, բայց եթե ծառայության երկու տարիներին բանակում անարդարություն տեսնի, անպայման կբարձրաձայնի։ Նորակոչիկը նաև շեշտեց՝ պետք չէ զարմանալ այն փաստից, որ վարչապետի որդին բանակ է գնում։

Աշոտ Փաշինյանի վիրավորվելու մասին տեղեկատվություն չունեմ. վարչապետի խոսնակ | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն
Ծառայելը բնական երևույթ է, անբնական է՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը․ ֊ «Եթե երկար տարիներ էդ չի եղել, էդ չի նշանակում, որ պետք ա դրան որպես յուրահատուկ կամ արտառոց բան վերաբերվել: Լրիվ նորմալ, բնական երևույթ է իմ կարծիքով: Մեր ծառայության նպատակը խաղաղություն հաստատելն ա ու մենք պարտավոր ենք դա անենք»:

Yerevan.Today | Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվեց

Իրենց շարքում վարչապետի 18֊ամյա որդուն տեսնելը ոչ միայն զարմացրել է նորակոչիկներին, այլև ոգևորել։ Տղաներն ասում են՝ սա աննախադեպ երևույթ է, որը պատահեց նոր Հայաստանում։
էստոնիայի Տարտուի համալսարանում ուսումը կիսատ թողած ու Հայաստան վերադարձած Աշոտին զինկոմիսարիատում մանրամասն քննեցին, գրագիտություն ստուգեցին, անգամ գումարում-հանում հարցրեցին։