Ժшմանակն է նոր ծրшգրի գпրծողությունների. Մակրոնը Հայաստան է գшլիս: Հուլիսի 4-ին Ֆրшնսիայի Ազգային տոնի шռիթпվ հանդիպելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք մոտալուտ այցի մասին: Մինչ այդ, Էմանուել Մակրոնին հղված շնորհավորական ուղերձում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը խոսել էր հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի, առանձնաշնորհյալ հարաբերության մասին: Այդ հանգամանքը իհարկե անկասկած է, սակայն իր հետ բերում է նաև դրանից բխող մի հարց կամ խնդիր:

Հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունն այդուհանդերձ ունի ամրագրման առարկայական անհրաժեշտություն: Խոսքը հայ-ֆրանսիական խոշոր գործակցության մասին է, որը թույլ կտա այդ հարաբերության առանձնաշնորհյալ բնույթը ներկայացնել կոնկրետ դրսևորումներով: Այլ կերպ ասած, հայ-ֆրանսիական խոշոր նախագծերի ժամանակն է, որոնք մասնավոր բնույթից զատ, կունենան նաև որոշակի միջպետական հատկանիշ կամ բաղադրիչ, այդպիսով իրապես ազդարարելով հատուկ հարաբերության իրականությունն ու գործնականությունը:


Ըստ այդմ, Էմանուել Մակրոնի առաջիկա Հայաստան կատարելիք այցը այդ իմաստով պետք է դառնա թերևս նշանակալի և բեկումնային: Ֆրանսիայի նախագահների Հայաստան այցը վաղուց զարմանալի երևույթ չէ: Հայաստան է այցելել Ժակ Շիրակը, Հայաստան է այցելել Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, նաև Մակրոնն է Ֆրանկոֆոնիայի շրջանակում եղել Հայաստանում, և իհարկե միանգամայն ողջունելի է Պետական այցով այստեղ գտնվելու սպասումը: Պետք չէ ունենալ Սյունիքում ֆրանսիական զորքի պատրանք, բայց չպետք է պատրանք լինի Հայաստանում Ֆրանսիայի առարկայական, ուժեղ, գործնական տնտեսական-ենթակառուցվածքային ներկայությունը: