Կարդացեք նաև՝

Արցախում նш հատակված 22 տարեկան Նորայր Վարդանի Սարգսյանը Շիրակի մարզի Հարթաշեն գյուղից էր, տան միակ որդին: Նրա հորեղբայրը՝ Վահան Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ Նորայրը յոթ տարեկան է եղել, երբ նրա մայրը մш հացել է: «Նորայրը ոչ քույր, ոչ եղբայր չունի, յոթ տարեկանում էլ մորն էր կորցրել:

Պահեցինք, մեծացրեցինք, եղավ քսաներկու տարեկան ու այսպես եղավ… Ապրում էինք իրար հետ՝ ինքը, հայրը, ես, ես էլ ընտանիք չունեմ, ամուսնացած չեմ: Մեզ հետ նաև Նորայրի տատիկն էր ապրում՝ մայրս, ինքն էլ անցած ամիս մш հացավ, այսօր քառասուն օրն է…»,- շեշտեց

Վահանը: Նորայրի հորեղբայրը պատմեց, որ եղբորորդին դպրոցը ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ, ծառայությունը վերջացնելուց 1 ամիս անց աշխատանքի էր անցել ոստիկանության ներքին զորքերում: «Գնաց թղթերը տվեց, ոստիկանության ներքին զորքեր ընդունվեց: Գոհ էր, աշխատում էր,

լավ էր, մեզ էլ էր օգնում: Այս կռ իվը, որ սկսվավ՝ հենց 1-ին օրերին մեկնեց ռшզ մաճակատ, սակայն հոկտեմբերի 22-ին, որ տատիկը մш հացավ՝ երեք օրով եկավ, մասնակցեց արարողություններին: Ես իրեն համոզեցի, որ չգնա, պատասխանեց, թե ընկերս մш հացել է, ինքը կին և երեխա ունի, ես ոչ մի բան չունեմ… Երեխեն գնաց այն

բանով, որ նորմալ պիտի լիներ, այն էլ այսպես եղավ…»,- պատմեց Նորայրի հորեղբայրը: Նա նաև հիշեց, որ Նորայրը վերջին անգամ հենց իր հետ էր խոսել. «Նոյեմբերի հինգի երեկոյան եմ հետը խոսել: Հաջորդ օրը երեխեն զանգեց և ինձ հետ խոսելու ժամանակ զո հվեց… միայն

հասցրեց գո ռալով ասել՝ հոպար, ամեն բան լավ կլինի, և կապը կտրվեց… Շատ բարի էր, կամեցող և գաղտնապահ տղա էր, որ ծառայության մասին հարց էին տալիս, պատասխանում էր՝ արեք հետս, կտեսնեք, թե ինչ կա, ոչ մի բան չէր ասում: Նորայրը շատ նպատակներ ուներ, սակայն առաջնայինը պիտի

տունը վերանորոգեր, ավաղ, չհասցրեց, այռմ հորեղբայրն է փորձում եղբորորդու նպատակը իրականացնել. «Պետք է գար տունը սարքեր, այժմ երեխու ուզածը ես եմ անում, որ սիրտս հանգիստ լինի…»: Նորայր Սարգսյանի հու ղшրկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի տասնվեցին՝ Շիրակի մարզի Հարթաշեն գյուղում: