Շարմազшնովը չգիտեր, որ իրեն ու Անшհիտ Մութաֆյանին գшղտնի նկարում են։ Տեսեք նրանք ինչ են անում

Կարդացեք նաև՝

Կենսագրություն
Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, հունական ընտանիքում։

1997 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000 թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006 թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։


Մանկավարժական գիտությունների թեկնածու։ Թեման՝ «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»։ Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը և ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է։

1995 թ. հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 1997-1999 թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը։ 1999-2002 թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում՝ որպես ուսուցիչ, 2002-2005 թթ.` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ։


2005 թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական[1]։
2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից[2]։
2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ մամուլի խոսնակ։


2011 թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ[3]։
2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։
2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ[4]։
2017 թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։ Եղել է ԱԺ նախագահի տեղակալը[5]։
2019 թ․-ից այլևս պատգամավոր չէ։
Պարգևներ