Սերբիայի կառավարությունը չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքով՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում:

Որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում

Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում: Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի

միջազգային գործունեության զարգացման համատեքստում միության անդամ-պետությունների վարչապետները մի կողմից և Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը

ստորագրել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր: