Կառավարության՝ հոկտեմբերի 25-ի նիստին գործադիրը որոշեց 47 մլն 280 հազար 870 դրամ հատկացնել «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով։

Գումարից 6 մլն 123 հազար 600 դրամը կտրամադրվի հիմնադրամի գրասենյակային տարածքի վճար, 175 հազար դրամը՝ գրասենյակային և այլ ծախսերի համար, 45 մլն 105 հազար 635 դրամը՝ աշխատավարձ և այլ վճարումներ։ Կառավարությունը որևէ կերպ չի հիմնավորում հիմնադրամի փակման անհրաժեշտությունը։ Նշենք, որ հիմնադրամը բացվել է նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ։

Փաստորեն, սա երկրորդ խոշոր նախաձեռնությունն է Կարեն Կարապետյանի, որը փակվում է։ Մինչ այս, լուծարվել էր «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը»։