Հայ–ռուսական հարաբերությունները (ռուս.՝ Российско-армянские отношения, անգլ.՝ Armenia–Russia relations) երկկողմանի հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 3-ին։

19-րդ դարից սկսած Ռուսաստանը խոշոր դերակատար է Հարավային Կովկասում։ Երկու երկրների հարաբերությունների արմատները գալիս են Ռուս-պարսկական պատերազմից, որի արդյունքում Արևելյան Հայաստանն անցավ Ռուսական կայսրությանը։ Բացի այդ, Ռուսաստանը դարձավ Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ազգերի, այդ թվում հայերի անվտանգության երաշխավորը[1]։ Երկու երկրների մեջ գործում է դաշնակցային սերտ հարաբերություններ։