Առարկում եմ դատարանի անգործության դեմ, երբ մեղադրող կողմն անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ձեր հանդեպ ոչ թե ձեզ է դիմում, որպեսզի դուք, ըստ մեղադրանքի կողմի, մյուս կողմի անհարգալից վերաբերմունքը կանխեք։

Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։«Իմ մյուս կողմում հանդես եկող կոլեգան ձեր գործողությունների դեմ առարկությունների դատավարական գործիքն օգտագործեց ինչ-որ միջնորդություն ներկայացնելու համար։ Սկսեց ձեր գործողությունների դեմ առարկություններով եւ վերջացրեց նրանով, որ միջնորդեց մեզ սահմանափակել դատախազների միջնորդությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնելու հարցում։

Այսինքն՝ կողմն ակնահայտորեն անբարեխիղճ է օգտագործում դատավարական գործիքակազմը։ Առարկում եմ, որ դուք դրան ուշադրություն չեք դարձնում։ Առարկում եմ ձեր անգործության դեմ, երբ մեղադրող կողմն անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ձեր հանդեպ ոչ թե ձեզ է դիմում, որպեսզի դուք, ըստ մեղադրանքի կողմի, մյուս կողմի անհարգալից վերաբերմունքը կանխեք»,- ասաց Ալումյանը։