Կարդացեք նաև՝

Պայթյունի բազմազան տեսակները տարբերվում են էներգիայի աղբյուրի ֆիզիկական բնույթով և այդ էներգիայի անջատման եղանակով։ Պայթյունի բնորոշ օրինակ է քիմիական պայթուցիկ նյութերի պայթյունը։

Պայթուցիկ նյութերն ընդունակ են քիմիապես արագ քայքայվելու, որի դեպքում միջմոլեկուլային կապերի էներգիան անջատվում է ջերմության ձևով։ Պայթուցիկ նյութերի համար բնորոշ է քիմիական քայքայման արագության մեծացումը՝ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց։ Քիմիական փոխակերպումը պայթուցիկ նյութում տարածվում է հաջորդաբար, շերտից շերտ ալիքի ձևով։

Այդպիսի ալիքի՝ մեծ արագությամբ շարժվող առջևի ճակատը ստեղծում է հարվածային ալիք։ Պայթուցիկ նյութի քիմիական փոխակերպման պրոցեսը, որն սկիզբ է առնում հարվածային ալիքից և ուղեկցվում էներգիայի արագ անջատմամբ, կոչվում է դեպոնացում։ Պայթուցիկ նյութի հատուկ ձևի լիցքերի կիրառությամբ կարելի է ուժեղացնել պայթյունի ազդեցությունը որոշակի ուղղությամբ (տես Կումոււյաաիվ էֆեկտ)։