Կարեն Աղասու Ջալավյան (հունվարի 25, 1971), հայ զինվորական, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար[4], Արցախի հերոս[5]։

2015 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Ջալավյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[6]:

2016 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[7]:

2020 թվականի հոկտեմբերի 1-ին, Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Կարեն Ջալավյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել է Արցախի բարձրագույն պետական կոչման՝ Արցախի հերոսի