Ծնվել է 1977թ.-ի հոկտեմբերի 1-ին Երևանում՝ բժիշկների և գիտնականների ընտանիքում: Միքայել Մինասյանի դեսպանության շրջանում՝ 2015թ. ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվեց պատարագ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, Ցեղասպանության անմեղ զոհերը սրբադասվեցին:

Նույն օրը Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»՝ Ամենապատվավոր կոչումը, որ կարող է շնորհվել աստվածաբանին: Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված պատարագից հետո Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: 2015թ.-ի ապրիլի 11-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը, Գրիգոր Լուսավորչի մասունքը վերադարձվեց եկեղեցի: 2016թ-ի հունիսի 24-ին մեկնարկեց Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստանը:

Սրբազան Քահայապետն իր այցը կոչեց՝ «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»: Հունիսի 25-ին Ֆրանցիսկոս Պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, ապա պատարագ մատուցեց Գյումրիում: Դեսպան Մինասյանը պատմել է Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի կազմակերպչական աշխատանքների և խորհրդի մասին: 2018թ.-ի ապրիլի 4-ին Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը: Բոլոր իրադարձությունները՝ մեկ տեսաշարում: