ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հայտնի հեղափոխական, քաղաքական գործիչ, քաղաքական տեսաբան: 1917-1924 թվականներին եղել է Խորհրդային Ռուսաստանի, իսկ 1922-1924 թվականներին՝ Խորհրդային Միության կառավարության ղեկավար: Նրա իշխանության օրոք Ռուսաստանը, իսկ ապա

ողջ Խորհրդային Միությունը վերածվում է միակուսակցական՝ կոմունիստական երկրի՝ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության իշխանությամբ: Գաղափարապես մարքսիստ և կոմունիստ, զարգացրեց քաղաքական տեսություն, որը հայտնի դարձավ Լենինիզմ անունով:

Լենինը ծնվել է Սիմբիրսկում՝ միջին խավի ընտանիքում, այնուհետ 1887 թվականին՝ եղբոր մահապատժից հետո, տարվել է սոցիալ-հեղափոխական գաղափարներով: Հեռացվել է Կազանի Կայսերական համալսարանից՝ Ռուսական կայսրության և ցարի դեմ ցույցերին մասնակցելու համար, հետագա տարիներին ստանում է

իրավաբանի մասնագիտացում: 1893 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ դառնալով Մարքսիստական շարժման առաջնորդներից մեկը: 1897 թվականին ձերբակալվել է խռովություններ հրահրելու համար և ուղարկվել Շուշենսկոյե բանտը՝ երեք տարով, որտեղ էլ ամուսնացել է Նադեժդա Կռուպսկայայի հետ:

Ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է Արևմտյան Եվրոպա, որտեղ դարձել է մարքսիստական ուղղվածությամբ Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՌՍԴԿ) ականավոր տեսաբանը: 1903 թվականին առաջնային դեր է ունենում ՌՍԴԿ-ի գաղափարական պառակտման մեջ, որտեղ ղեկավարում է Բոլշևիկյան թևը Յուլիուս Մարտովի դեմ, վերջինս ներկայացնում էր Մենշևիկյան թևը: