Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանում -10 է, բայց -20 աստիճանին հավասար ցուրտ է, պատճառը բարձր հարաբերական խոնավությունն է»։

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ Հանրապետության տարածքում՝ Հունվարի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, մառախուղ և թույլ ձյուն։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ: Երևան քաղաքում՝ Հունվարի 9-12-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ և թույլ ձյուն։