[ad_1]

ՄԱԿ-ը երկրներին կոչ է արել կրկնապատկել մոլորակի պաշտպանության հարցով ջանքերը:

Շաբաթ օրվա դրությամբ ՄԱԿ-ը նոր պարտավորություններ է ստացել 110 երկրներից, որոնք ստորագրել են 2015թ. կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ Կլիմայի փոփոխության հարցերով գործադիր քարտուղար Պատրիսիա Էսպինոսան, հաղորդում է Reuters-ը:

Այս շաբաթ մի խումբ երկրներ ՄԱԿ-ին նոր, ավելի ամբիցիոզ կլիմայական պարտավորություններ են ներկայացրել՝ ուժեղացնելով ճնշումը մյուսների՝ ավելի խոշոր երկրների, այդ թվում՝ Չինաստանի վրա:

Ընդհանուր առմամբ պարտավորություններ է ներկայացրել 15 երկիր:



Աղբյուր