[ad_1]

Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել է Բոդրումի շրջանում գտնվող հյուրանոցներից մեկը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով անտառային և գյուղատնտեսության հարցերով նախարար Բեքիր Փաքդեմիրլիին:

Վերջինիս խոսքով՝ մեկ հյուրանոց տարհանվել է Գյուվերջինլիկում: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ ևս մի քանի հյուրանոց է տարհանվել Մարմարիս առողջարանային քաղաքում՝ պայմանավորված հրդեհների պատճառով ի հայտ եկած անվտանգության սպառնալիքով: Նշվում է, որ կրակն արդեն մոտեցել է Մարմարիսի քաղաքամերձ հատվածին:

Նախօրեին Անթալիայի նահանգապետը հայտարարել էր հզոր անտառային հրդեհի բռնկման մասին: Մարմարիսում այսօր հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 5 ուղղաթիռ, մեկ ինքնաթիռ և 30 հրշեջ մեքենա: Աղբյուրի տվյալներով՝ հրդեհներից տուժել է 183 մարդ:

 



Աղբյուր