[ad_1]

Մարդկությանը հայտնի է խոշոր եւ Երկրի ուղեծիրը հատող աստղակերպերի ու գիսաստղերի ընդամենը 40 տոկոսի մասին։ Այս մասին ասված է այն հաշվետվությունում, որը հրապարակվել է ՄԱԿ խաղաղ նպատակների համար տիեզերական տարածքի օգտագործման  գիտահետազոտական ենթակոմիտեի կայքում։

Փաստաթղթի համաձայն՝ անցած տարի աստղադիտարանների համաշխարհային ցանցը, որը տարածված է ավելի քան 40 երկրում, հավաքել էր մոտ 39,5 մլն տեսագրություն աստղակերպերի եւ գիսաստղերի դիտարկումների մասին։

2021թ. ապրիլի 17-ի դրությամբ գիտնականները տեղեկացված էին 25 647 օբյեկտների մասին, որոնք մոտենում են Երկրին։ Ընդ որում՝ 2020թ. հայտնաբերվել է նման 2959 օբյեկտ, սա ռեկորդային թիվ է։



Աղբյուր