[ad_1]

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Բելառուսի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, ria.ru-ի հաղորդմամբ՝ գրում է Wall Street Journal թերթը։

Ընդ որում, ըստ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի խորհրդականի՝ Պետդեպարտամենտի պաշտոնատար անձինք նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրություն են հայտնել։ Սակայն ամերիկացի պաշտոնյաները նախընտրել են չմեկնաբանել պատժամիջոցների կիրառման հնարավոր ժամկետները կամ ոլորտները։

«Մենք չենք պատրաստվում հայտարարել կոնկրետ գործողությունների մասին։ Բայց ես կասեմ, որ դուք կարող եք ակնկալել՝ ԱՄՆ-ն մեր գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակի պատասխանատվության ենթարկել Լուկաշենկոյի ռեժիմին նրա գործողությունների համար, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանման միջոցով»,- հրատարակությունը մեջբերել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը:

Հիշեցնենք, որ Տիխանովսկայան հուլիսի 18-ին աշխատանքային այց է սկսել ԱՄՆ։ Նա արդեն հանդիպել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի և պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ:



Աղբյուր