[ad_1]

Գերմանական Porsche ընկերությունը ներկայացրել է իր առաջատար ամենագնացի հզորացված տարբերակը, որը զինվել է ավտոարտադրողի կողմից երբևէ պատրաստված ամենահզոր V8 շարժիչով:

Ինչպես հայտնում է Luxury Launches-ը, խոսքը 2022 թվականին շուկա հանվելիք Porsche Cayenne Turbo GT մոդելի մասին է, որի հզորությունը կազմում է 631 ձիաուժ: Արտադրողի խոսքով՝ մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է ավելի արագ, քան մի շարք սպորտային մոդելներ:

Մեքենան հնարավորինս թեթև դարձնելու համար մեքենաշինական հսկան GT տարբերակի տանիքը պատրաստել է ածխածնի մանրաթելից:

Մեքենայի սրահը նույնպես ներկայանում է առավել սպորտային դիզայնով, քան սովորական մոդելինը:  Դիմացի և հետևի նստելատեղերը պատված են ալկանտարայով, իսկ գլխամասին պատկերված է Turbo GT գրությունը:



Աղբյուր