ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհատվածի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը:

 

Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ վարորդ Գարեգին Հարությունյանը (ծնվ. 1958թ.) և ուղևոր Էլխան Հովսեփյանը:

 

Այս պահի դրությամբ փրկարարները պատահարի վայրում աշխատանքներ են իրականացնում դիերը ձորից հանելու համար: